«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում մատուցվող բժշկական ծառայությունների որակի վերահսկումը առաջնահերթ խնդիրներից է։ Այդ նպատակով բուժհաստատությունը պարբերաբար իրականացնում է որակի արտաքին և ներքին վերահսկում։
Լաբորատոր ծառայության դեպքում որակի վերահսկումը կատարվող հետազոտությունների հիմքն է, հետազոտությունների ճշգրիտ, հուսալի և ժամանակին տրված արդյունքները օգնում են բժիշկներին ախտորոշելու խնդիրը եւ նշանակելու համապատասխան բուժում։
Ամիսներ առաջ համալսարանական հիվանդանոցը լաբորատոր ծառայությունում իրականացվող բոլոր տեսակի հետազոտություններից նմուշներ է ուղարկել Գերմանիայի Դաշնությունում գտնվող Արտաքին որակի գնահատման եվրոպական ընկերակցություն (ESfEQA)։ Օրեր առաջ ստացել ենք հավաստագրերը, ինչը նշանակում է, որ լաբորատոր ծառայությունում իրականացվող բոլոր հետազոտությունները՝ հեմատոլոգիական, իմունոհեմոլումինիսցենտ, արյան մակարդելիության, բիոքիմիական,համապատասխանում են միջազգային չափանիշներին։
Լաբորատորիայի վարիչ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, դոցենտ Զարուհի Գևորգյանը նշում է, որ միջազգային այս հավաստագրերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ համալսարանական հիվանդանոցի լաբորատորիայում արված հետազոտությունները ճշգրիտ են և հավաստի։
.png)